Այ-Ջի-Դին (IGD) հիմնադրվել է 2005 թ. անշարժ գույքի գնահատման և խորհրդատվության բնագավառում իր ծառայություններն առաջարկելու համար: Փորձը, որը նրա հիմնադիրները նախկինում ձեռք են բերել բանկային և անշարժ գույքի սեկտորներում արդյունավետ աջակցություն հանդիսացավ թե՛ հիմնադրման փուլում, և թե՛ ընկերության գործունեության փուլում:
Թուրքիայում Այ-Ջի-Դին (IGD) ներառված է անշարժ գույքի գնահատման սեկտորը կառավարող պետական օրենսդրության երկու հաստատությունների տեղեկատուներում: Այս տեղեկատուներից առաջինը իրենից ներկայացնում է ցուցակ այն ընկերությունների, որոնք առաջարկում են գնահատման ծառայություններ Թուրքիայի Կապիտալի Շուկաների Պետական Խորհրդի (ԹԿՇՊԽ) կապիտալի շուկային վերաբերող որոշման համատեքստում: Մյուս ուղեցույցը իրենից ներկայացնում է Բանկային Սեկտորի Կառավարման և Վերահսկման Կոմիտեի (ԲՍԿՎԿ) ցուցակ և պարունակում է բանկերին գնահատման ծառայություններ տրադմարելուն լիազորված ընկերությունների տվյալներ:
2007 թ. Այ-Ջի-Դին (IGD) ձևակերպեց այն կարևորությունը, որը նա տալիս է որակին, մոնիթորինգին, և թե՛ մասնագիտական, և թե՛ հետագա ուսուցմանը` ստեղծելով և կիրառելով որակի կառավարման համակարգ` համապատասխան ISO 9001:2008 չափորոշիչին: Այս համակարգը հավաստագրված է Բյուրո Վերիտասի (Bureau Veritas) կողմից, որը հանդիսանում է հավաստագրման ընկերություն, գործում է «Որակի» բնագավառում սկսած 1828թ. և հանդիսանում է աշխարհում այդ բնագավառի ամենաբարձր համբավն ունեցող հաստատություններից մեկը: Բյուրո Վերիտասը (Bu-reau Veritas) նաև ներկայում հանդիսանում է որակի մոնիթորինգի համակարգ:

Ղեկավարության նկարագիր և թիմ

Այ-Ջի-Դին (IGD) իր տրամադրության տակ ունի արդյունավետ ցանց, որը բաղկացած է ավելլի քան 100 փորձառու գնահատման փորձագետներից, որոնք աշխատում են Թուրքիայի ամբողջ տարածքում: Ի շնորհիվ փորձառության տարբեր ոլորտների մասնագետներից բաղկացած մեր թիմի, մենք կարող ենք ձեզ առաջարկել բարձրակարգ գնահատման ծառայություններ` հաշվի առնելով տեղական շուկայի վերաբերյալ տեղեկատվությունը:

ahmet-buyukduman

Ահմետ Բյույուքդուման (Ahmet Büyükduman)
Գնահատման պատասխանատու փորձագետ, Ավագ գործընկեր

Ահմետ Բյույուքդումանը ստացել է բակալավրի աստիճան Տնտեսագիտական և Վարչական Գիտությունների ֆակուլտետում ODTÜ-ում (MET Համալսարանում): Հետագայում, 1998 թ. նա ավարտել է մագիստրոսի ծրագիր «Տնտեսագիտության տեսություն» թեմայով Ստամբուլի Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում: 1993-2003 թթ. պ-րն Բյույուքդումանը աշխատել է որպես մասնագետ, տեսուչ և մասնաճյուղի կառավարիչ ապահովագրական ընկերություններում և բանկերում: 2003-2005 թթ. նա հանդիսացել է մասնավոր բանկի վարկավորման բաժնի կառավարիչ: Պ-րն Բյույուքդումանը հանդիսանում Թուրքիայի Կապիտալի Շուկաների Խորհրդի կողմիվ հավաստագրված «Անշարժ գույքի գնահատման մասնագետներ»-ից մեկը սկսած 2006 թ.: Ներկայում նա աշխատում է անշարժ գույքի տնտեսություն թեմայով իր թեզի վրա Ստամբուլի Համալսարանում:

Դուք կարող եք կապնվել Ահմետ Բյույուքդումանի (Ahmet Büyükduman) հետ թուրքերենով, անգլերենով և պարսկերենով:

E-mail: Էլ-փոստ` ahmet.buyukduman@igd.com.tr Հեռախոս` +90212.2329313 Ներքին հեռախոսահամար` 118

celal-erdogdu
Չելալ Էրդողդու (Celal Erdoğdu), Հավաստագրված Գնահատողների Թագավորական Միության ( RICS) անդամ
Հավաստագրված գնահատող, Ավագ գործընկեր
Չելալ Էրդողդուն ստացել է բակալավրի աստիճան Քաղաքաշինության և Գյուղական Զարգացման İTÜ (IT համալսարանի) Քաղաքաշինության և Գյուղական Զարգացման ֆակուլտետում: Միաժամանակ նա նույն համալսարանում սովորել է ճարտարապետություն երկակի ուսուցման ծրագրի շրջանակներում, ստացել է աստիճան ուսումնական ծրագրի ավարտին: Նա աշխատել է անշարժ շուկայի մարկետինգի բնագավարում 2003-2005Ցթթ.: 2007 թ. Չելալ Էրդողդուն հավաստագրվել է որպես «Անշարժ գույքի գնահատման մասնագետ» Թուրքիայի Կապիտալի Շուկաների Խորհրդի կողմից: Չելալ Էրդողդուն ունի Հավաստագրված Գնահատողների Թագավորական Միության ( RICS –Մեծ Բրիթանիա) անդամի (MRICS) միջազգայնորեն ճանաչված կոչում: Ավելին, Չելալ Էրդողդուն հանդիսանում է «Գնահատման ինստիտուտ» ամերիկյան գնահատման ինստիտուտի ասսոցիացված անդամ և ULI (Քաղաքային Հողի Ինստիտուտի) Երիտասարդ Լիդերներ միջազգային հետազոտական և ուսումնական հաստատության անդամ:

Դուք կարող եք կապնվել Չելալ Էրդողլուի հետ (Celal Erdoğdu) թուրքերոնով և անգլերենով:

Էլ. փոստ` celal.erdogdu@igd.com.tr Սկայպ` celaler Հեռախոս` +90212.2329313 Ներքին հեռախոսահամար` 134

Skype:

Մեր ծառայությունները

Այ-Ջի-Դիի (IGD) նպատակն է ծառայության իր բարձր չափորոշիչներով աջակցել վարկավորման հաստատություններին, բիզնես ձեռնարկություններին և ինստիտուցիոնալ ներդրողներին` հաշվի առնելով իրենց ներդրման որոշումները և վարկի երաշխավորումը:

Այսօր Թուրքիայի խոշոր ընկերությունները, ինչպես նաև ամենակարևոր բանկերն ու ֆինանսավորող հաստատությունները նախընտրում են համագործակցել Այ-Ջի-Դիի (IGD) հետ ի շնորհիվ նրա բարեխիղճ, պատասխանատու և էթիկական աշխատելաոճի:

Այ-Ջի-Դին (IGD) առաջարկում է իր ծառայույունները անշարժ գույքի գնահատման, անշարժ գույքի խորհրդատվության, ծրագրերի պատրաստման, շուկայի ուսումնասիրության, ծրագրերի տեխնիկական-տնտեսական հիմնավորման պատրաստման, ամենաարդյունավետ լավագույն օգտագործման վերլուծության, հաստոցների գնահատման, անշարժ գույքի վնասի գնահատման և խորհրդատվության բնագավառներում` անշարժ գույքի օրենսդրության հետ կապված հարցերում` ծառայությունները տրամադրվում են հավաստագրված փորձագետների կողմից և համալսարանական դասախոսներից կազմված խորհրդատուների թիմի կողմից:

Այ-Ջի-Դին (IGD) պատրաստում է իր հաշվետվույունները համապատասխան Գնահատման Միջազգային Չափորոշիչների (ԳՄՉ` IVS): Մեր մասնագետները կատարում են իրենց գնահատականները համապատսխան Ֆինանսական Հաշվետվությունների Համաշխարհային Չափորոշիչների (ՖՀՀՉ`UFRS):

IFRS (Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Չափորոշիների ) առումով մեր փորձագետները նաև աշխատում են թե՛ շարժական, և թե՛ անշարժ գույքի գնահատման բնագավառում: Մեր փորձագիտության բնագավառները ներառում են գործունեության այնպիսի բարդ բնագավառներ, ինչպիսիք են հողի, հողակտորների, դաշտերի, բնակելի տարածքների, գրասենյակների, առևտրի կենտրոնների, բիզնես տարածությունների, խանութների, առևտրային սեփականության, գործարանների, հյուրանոցների, բենզալցակայանների, նավակայանների, նավահանգիստների և հաստոցների գնահատում: Ծրագրերի տեխնիկական-տնտեսական հիմնավորման պատրաստումը, շուկայի ուսումնասիրումը, ամենաարդյունավետ և լավագույն օգտագործման վերլուծության պատրաստումը նույնպես մտնում են մեր ծառայությունների շրջանակի մեջ:

Մեր փորձառության բնագավառները`

Անշարժ գույքի գնահատում` Անձնակազմի մեր արդյունաետ ցանցը, որը սփռված է ամբողջ երկրով և կազմված է փորձառու գնահատման փորձագետներից, որոնք գերազանց տիրապետում են տեղի իրավիճակին մի քանի բնագավառներում, թույլ է տալիս մեր հաճախորդներին` ճանաչված ֆինանսական ընկերություններին, բանկերին, ներդրողներին, փաստաբանական ընկերություններին, գնահատման ընկերություններին և պետական հաստատություններին` առաջարկել գնահատման գերազանց որակ:

Անշարժ գույքի հատուկ խոհրդատվական ծառայություններ` մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին, որոնք ցանկանում են ունենալ մանրամասն ռիսկի վերլուծություն անվտանգ ներդրում կատարելու համար, խորհրդատվական ծառայություններ անշարժ գույքի փաթեթների համար, որոնք հարմարեցված են իրենց սեփական ռիսկային նկարագրերին: Մեր հաճախորդների ցանկի մեջ մտնում են շինարարական ընկերությունները, ծրագրեր նախագծողները, վարկավորման հաստատությունները և ներդրողները:

Ռազմավարական ներդրումների խորհրդատվություն` Մեր փորձառու թիմի օգնությամբ ինստիտուցիոնալ ներդրողներին առաջարկում ենք ծառայություններ շահույթի, աճի և ռիսկի վերահսկման բնագավառներում: Ամենաբարձր և լավագույն օգտագործման վերլուծություն` Մի քանի բնագավառների մասնագետների մեր թիմը օգնում է ձեզ ներդրման հարցերում` «Ամենաարդյունավետ և լավագույն օգտագործման վերլուծության» հաշվետվության շրջանակներում` այն ամենակարևոր վերլուծություններից մեկն է` նեդրման հետ կապված որոշումների առումով, այնպես որ դուք կարողանաք կայացնել հաջողակ որոշում:

Անշարժ գույքի հարցերում իրավաբանական աջացություն` Տարաձայնությունների դեպքում և դատական կարգով ուսումնասիրվող խնդիրները լուծելու համար մենք ձեզ առաջարկում ենք օբյեկտիվ և անաչառ ծառայություններ` անշարժ ույքի գնահատման և խորհրդատվության բնագավառում:

Խորհրդատվություն հյուրանոցային բիզնեսի և զբոսաշրջության բնագավառում` Այ-Ջի-Դին ( IGD) համագործակցում է այս ոլորտի փորձագետների հետ` պատրաստելու համար համապարփակ հաշվետվություններ, որոնք պահանջում են փորձագիտական գիտելիքներ և փորձառություն:

Ծրագրերի տեխնիկական-տնտեսական հիմնավորումներ` Այ-Ջի-Դին ( IGD) պատրաստում է տեխնիկական-տնտեսական հիմնավորումներ ` զբոսաշրջության բնագավառում ներդրումների առումով, ծառայում են ֆիզիկական տեղակայումը (վայրը) ուսումնասիրելու նպատակին` թե որտեղ է տեղակայվելու ծրագիրը, ինչպես նաև նրա դիրքը շուկայում:

Հյուրանոցային բիզնեսի գնահատում` «Հյուրանոցի գնահատման հաշվետվության» համապարփակ տեսքով, որն Այ-Ջի-Դին ( IGD) պատրաստում է հյուրանոցային բիզնեսի խորհրդատուների և փորձագետների, ինչպես նաև ֆինանսական վերլուծաբանների հետ միասին` գնահատելու անշարժ գույքը: Այ-Ջի-Դին ( IGD) երաշխավորում է վստահելի գնահատման հաշվետվույուններ:

Հյուրանոցի վիճակի գնահատում (Տեղեկատվության հավաքագրում)` Այ-Ջի-Դին ( IGD) տրամադրում է խորհրդատվական ծառայություններ զբոսաշրջային բիզնեսի սեփականատերերի փոփոխության ժամանակ: Բենզալցակայանների գնահատում` Որպես խորհրդատվության և գնահատման հարցերով ձեր գործընկեր` մենք ստուգում ենք վառելիքի սեկտորը և ամենավերջին տնտեսական տենդեցները` ժամանակակից և առաջին աղբյուրից: Մեր ձեռք բերված փորձը տրամադրվում է ներդրողներին, դիստրիբյուտորներին, վարձակալներին և բիզնես ձեռնարկություններին, որոնք ուսումնասիրում են նոր ներդրումներ կատարելու հարցը:

Հաստոցների և սարքավորումների գնահատում` մեքենագետ ինժիներների մասնագիտացված թիմով Այ-Ջի-Դին (IGD) գնահատում է հաստոցները և ստուգում է տեխնիական սարքավորումները համապատասխան նրա մասնագիտացման: Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն` Այ-Ջի-Դին (IGD) առաջարկում է համապարփակ ուսումնասիրության ծառայություններ բանկերին, ֆինանսական ինստիտուտներին, անշարժ գույքի ներդրողներին, շինարարությամբ զբաղվող ձեռնարկատերերին, անհատական/պետական ներդրողներին, շինարարական ընկերություններին և սեփականատերերին:

Այ-Ջի-Դի (IGD) կոնտակտներ

Հասցե` Cumhuriyet Cad. Pak Apt. No: 30 D:1 Elmadag-Taksim / Istanbul-Turkey
Հեռախոսահամար` +90212.2329313 Ֆաքս` +90212.3550728 Էլ.փաստ` ekspertiz@igd.com.tr

error: Bu site içeriği TELİF hakkıyla KORUNMAKTADIR!